‘Խաղաղության 2013 թ. Նոբելյան մրցանակին հավակնում են ռեկորդային թվով թեկնածուներ’

1298

2013 թ. խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում են ռեկորդային թվով՝ 259 թեկանծուներ, որից 50-ը՝ հասարակական և միջազգային կազմակերպություններ, երկուշաբթի հաղորդել է Նոբելյան կոմիտեն:

2011 թ. Նորվեգական նոբելյան կոմիտեն ստացել է 241 առաջարկ: Մրցանակի թեկնածուներին առաջադրել և Օսլոյում կոմիտեին համապատասխան փաստաթղթեր ներկայացնել կարելի է մինչև փետրվարի 1-ը: Այնուհետև Նոբելյան կոմիտեի քարտուղարը կոմիտեի անդամներին է ներկայացնում թեկնածուների ցուցակը, որում սովորաբար 150-ից մինչև 200 անուն է լինում: Մրցանակակրի ընտրության քվեարկությունն անցկացվում է հոկտեմբերի սկզբին, և քվեարկության արդյունքներն անմիջապես պաշտոնապես հայտարարվում են: Թեկնածուների անունները, ինչպես նաև՝ առաջադրման գործընթացի հետ կապված այլ կարգի տեղեկատվություն, կարող է հասարակությանը հասանելի լինել միայն 50 տարի անց:  

2012 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդները 231-ն էին, դրանցից 43-ը՝ հասարակական և միջազգային կազմակերպություններ: Խաղաղության 2012 թ. Նոբելյան մրցանակը շնորհվեց Եվրամիությանը՝ Եվրոպայում խաղաղության և հաշտության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման հարցերում ունեցած 60-ամյա ավանդի համար: Նորբելյան խաղաղության մրցանակի հանձնումը միշտ կատարվում է Նոբելյան հինգ մրցանակների հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Օսլոյում: Մյուս չորս մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրք ոստիկանները ձերբակալել են հայ կանանց դեմ հարձակումների մեջ կասկածվողին’
Հաջորդ հոդվածը‘«Հանրապետականը» Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է մինչեւ ՍԴ որոշումը դադարեցնել զանգվածային ակցիաները’