Խաղաղ բնակիչների տարհանման հնարավորություն «Ազովստալից»

87

Ուկրաինան հուսով է, որ այսօր հնարավոր կլինի պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանել խաղաղ բնակիչներին, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

«Այսօր ծրագրվել է գործարանից խաղաղ բնակիչների տարհանման գործողություն»,- ասվում է Զելենսկու գրասենյակի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Reuters-ը։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Հինգշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը խաղաղ բնակիչների տարհանման հարցը քննարկել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում։

Երեքշաբթի Գութերեշը բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ նա համաձայնել է ՄԱԿ-ի և «Կարմիր խաչի» մասնակցությանը գործարանից մարդկանց տարհանելու գործողությանը։

Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ գործարանի տարածքում հազարից ավելի խաղաղ բնակիչ կա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶինվոր է սպանվել․ ՊՆ
Հաջորդ հոդվածըԵԱՀԿ-ն վերջնականապես հեռանում է Ուկրաինայից