‘
Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է նաև համակարգչային խաղում:
FIFA-2015-ում ուրուգվայցին չի կարող խաղալ մինչեւ հոկտեմբերի 26-ը: Այս մասին հաղորդում է Insid Spanish Football-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը իսկապես որակազրկվել էր 4 ամսով: Նրա որակազրկման ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին:
‘