‘
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դուրս է մնացել Կոլումբիայի հավաքականի հայտացուցակից:
Ինչպես հայտնել է մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Արտուրո Ռեյեսը, ֆուտբոլիստին լիովին ապաքինվելու համար ժամանակ է տրվել:
«Մենք որոշեցինք, որ հիմա ժամանակը չէ Խամեսին հավաքական հրավիրելու համար: Թույլ կտանք, որ նա լիովին ապաքինվի վնասվածքից»,- Ռեյեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նշենք, որ Կոլումբիայի հավաքականը սեպտեմբերի 7-ին ընկերական հանդիպում կանցկացնի Վենեսուելայի, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Արգենտինայի ընտրանու հետ:
‘