‘Խամեսը ռեկորդ է սահմանել և «Ռեալի»-ին բերել է 50 մլն եվրո’

799

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մարզազապիկը դարձել է պատմության մեջ ամենավաճառվողը:

Տասը օրվա ընթացքում արքայական ակումբը իրացրել է Կոլումբիայի կիսապաշտպանի խաղային համարով 502 հազար մարզաշապիկ, որը ակումբին 50 միլն եվրոյի շահույթ է բերել:

Euromarketing Sport-ի տվյալներով, որին հղում է կատարում CNNEspanol-ը, սա սպորտային մարքեթինգի պատմության մեջ բացարձակ ռեկորդ է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռեալ»-ը, 80 մլն եվրոյով ձեռք բերած Խամես Ռոդրիգեսի շնորհիվ 48 ժամվա ընթացքում 20 մլն եվրո է աշխատել:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիի դատարանը հեռակա կալանքի որոշում է ընդունել նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ’