‘
Արդեն այսоր «Ռեալը» կներկայացնի հարձակվող Խամես Ռոդրիգեսին,-հաղորդում է Football Espana-ն: Ինչպես հայտնի է դարձել, մադրիդյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել «Մոնակո»-ի հետ ֆուտբոլիստի տեղափոխման շուրջ: Նախоրյակին ֆուտբոլիստն արդեն ժամանել է Մադրիդ: Գործարքի գինը 80 մլն եվրո է:
Այս գործարքի մասին հիացմունքով է արտահայտվել նաև Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Էմիլ Հեսկին: «Ռոդրիգեսը դարձավ Աշխարհի առաջնության ամենավառ խաղացողներից մեկը: Ես շատ տպավորված եմ նրա տաղանդով: Նա գերազանց է շարժվում դաշտում և հիանալի «կարդում» խաղը: Նրա ցանկացած գործողությունը խնդիրներ է առաջացնում հակատակորդի համար: Կարծում են Ռոդրիգեսի ձեռքբերումը շատ հաջող գործարք էր»,-ասել է ֆուտբոլիստը:
Պատմություն աշխարհում լավագույնը դարձած ֆուտբոլիստի մասին
Կոլումբիայի հավաքականը Բրազիլիայի քառյակում լավագույնի կարագավիճակն ուներ, թեև լավագույն խաղացողներից մեկը՝ Ռադամել Ֆալկաոյի բացակայության: Հարկավոր էր մի ֆուտբոլիստ, ով թիմը կտաներ իր հետևից:
Իսկական դիրիժոր թիմում պետք է լինի մեկը: Կոլումբիայի հավաքականում «դիրժորական փայտիկն» իր ձեքռը վերցրեց «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը՝ կարճ և միջին երկարությամբ փոխանցումների վարպետը,որ կարողանում է համատեղել ագրեսիվ և ստեղծարար ֆուտբոլի նորամուծությունները: Նրա հետևից գնաց Կոլումբիայի ողջ հավաքականը, թեև միշտ էր հասցնում: Կոտ դ’ Իվուարի հետ խաղում Ռոդրիգեսը ճանաչվեց լավագույն խաղացող, իսկ ոչ մի նշանակություն չունեցող Ճապոնիայի հետ հանդիպմանը ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում. Սակայն դա էլ բավարար եղավ, որպեսզի առաջ մղի թիմին և իր հաշվին գրացի հերթական գոլը:
Ի դեպ, Ճապոնիային պետք է շնորհակալ լինենք Խամես Ռոդրիգեսի հայտնության համար: Ծագող արևի երկիրը երկրպագուներին է նվիրել «Կապիտան Ցուբասա» անիմացիոն մուլտսերիալը, որի սյուժեն զարգանում է երիտասարդ ֆուտբոլային թիմի և նրա ավագի շուրջը: Այդ մուլտֆիլմը ֆուտբոլը հանրաճանաչությունը մի նոր մակարդակի բարձրացրեց ինչպես Ճապոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Կապիտան Ցուբասա»-ից ոգեշնչվել են Ֆրանչեսկո Տոտին, Ալեսանդրո դել Պիերոն, Ֆերնանդո Տորեսը և նույնիսկ Զինեդին Զիդանը: Խամես Ռոդրիգեսը նույնպես դարձավ այդ մուլտսերիալի մեծ երկրպագուն՝ փորձելով նման լինել իր սիրելի գլխավոր հերոսին ինչպես կյանքում, այնպես էլ ֆուտբոլային դաշտում:
Խամեսը ընդամենը երեք տարեկան էր, երբ հայրը հեռացավ և մենակ թողեց որդուն: Սակայն շուտով տղայի կյանքում հայտնվեց խորթ հայրը, ով առաջին իսկ оրվանից ձեռնամուխ եղավ տղայի ֆուտբոլային դաստիարակությանը գործին: Երբ Ռոդրիգեսը հայտնվեց «Էնվիգադո» ակումբում, խորթ հայրը ամեն ամիս 100 հազար պեսո էր ներդնում տղայի անհատական պարապմունքների համար: Պատանի տաղանդը արագ էր զարգանում, բարձրացնում էր վարպետությունը, և նրա տեղափոխությունն ավելի առաջատար ակումբ, ժամանակի հարց էր: 19 տարեկանում ֆուտբոլիստը արգենտինական «Բանֆիլդ»-ից տեղափոխվեց Եվրոպա՝ «Պորտու»: Իսկ 2013 թվականին 45 մլն եվրոյով նրան գնեց «Մոնակոն»: Իր առաջին խաղաշրջանը Լիգա 1-ում Խամեսն անցկացրեց միջին խաղամակարդակով: Եթե գումարայինի վերածենք՝ մոտ 20 միլիոն Եվրոյի, սակայն ոչ 45-ի: Բրազիլիայում Ռոդրիգեսը բոլոր քննադատներին հիշեցրեց, թե ինչի համար են վճարել սյդքան բարձր գին: 6 հիանալի խփած գոլեր ցանկացած ճաշակի համար, տասնյակից ավելի հիանալի փոխանցումներ, որոնցից երկուսը դարձան գոլային, և մշտական ձգտում դեպի առաջ, դեպի հարձակում ու հաղթանակ:
Ռոդրիգեսը ընդամենը 23 տարեկան է: ԱԱ-2014-ից հետո նա համաշխարհայի մեծաության ֆուտբոլային աստեղերի շարքում է: Նրան ձեռք բերելու համար պայքարեց Մադրիդի «Ռեալը» և հաղթեց: Կարդարացնի արդյոք այս մեծ ներդրումը Ռոդրիգեսը այս անգամ, ցույց կտա ժամանակը: Ամեն ինչ դեռ առջևում է….
‘