‘Խամես Ռոդրիգեսը պատրաստ է խաղադաշտ վերադառնալ’

827

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հնարավոր է մասնակցի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Գրանադայի» դեմ կայանալիք հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կոլումբիացի ֆուտբոլիստն, ով արդեն 10 օր է, ինչ մարզվում է, անհրաժեշտ մարզավիճակ է ձեռք բերել, որպեսզի 2 ամիս բաց թողնելուց հետո կրկին խաղադաշտ դուրս գա:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը 34 հանդիպում է անցկացրել, 12 գնդակ է խփել եւ 8 գոլային փոխանցում է կատարել:

Նախորդ հոդվածը‘Վենգերն՝ ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. ««Միլանը» միակ թիմն է, ուր կցանկանայի վերադառնալ»’