‘
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հերքել է խոսակցություններն այն մասին, թե կոլումբիացի երգիչ Քևին Ռոլդանի ընկերն է: Երաժիշտը հրավիրվել էր «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուի 30-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթին:
«Ես պարզապես այնտեղ լուռ նստած էի: Բոլորն ասում են, թե ես պարել եմ, բայց այդպես չէ: Որպես Քրիստիանուի ընկեր՝ ես պետք է մասնակցեի այդ հատուկ նշանակություն ունեցող երեկույթին: Ես վատ էի զգում, թե ինչ էին խոսում իմ մասին, բայց դա արդեն հետևում է մնացել: Իսկ Ռոլդանն իմ ընկերը չէ, նա պարզապես ծանոթ է»,- կոլումբիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport ինտերնետ-հրատարակչությունը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր 30-ամյակը նշեց մասսայական երեկույթով Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո: Ռոնալդուի արարքը մեծ խառնաշփոթ ու քննադատություն առաջացրեց: Արդյունքում խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ նա աշխարհի ամենապրոֆեսինալ մարդն է, իսկ ծննդյան տոնը չէր կարող չեղյալ հայտարարել, քանի որ այն պլանավորած էր մեկ ամիս առաջ, ու ժամանել էին ֆուտբոլիստի ընտանիքի անդամները Պորտուգալիայից: Հայտնում էին, որ «սերուցքայինների» մի շարք խաղացողներ մտադիր են նրանից բացատրություն պահանջել:
‘