‘Խամես Ռոդրիգես. «Զայրանում եմ, երբ ինձ հաստլիկ են անվանում»’

1011

«Ռեալի» կոլումբիացի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը մտածում է ֆուտբոլի, այլ ոչ թե սննդի մասին:

«Ես զայրանում եմ, երբ այսքան տհաճ բաներ են ասում իմ հասցեին: Բոլոր մերձավորներս ու ընկերներս գիտեն, թե ինչպես եմ ինձ դրսևորում, իսկ ես գիտեմ, թե ինչպես պետք է հոգ տանեմ իմ մասին: Հաճելի չէ, երբ ինչ-որ մեկը կասկածում է դրան ու ինձ հաստլիկ անվանում:

Այն ամենի համար, ինչ ունեմ, պարտական եմ ֆուտբոլին: Միշտ քրտնաջան մարզվում եմ, որովհետև պրոֆեսիոնալ եմ:

Խաղերին լիարժեք եմ նվիրվում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ գիշերներն ինչ-որ վայրեր եմ այցելում, կասեմ, որ դա սուտ է»,- Խամեսի խոսքերը մեջբերել է AS-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Իվան Ռակիտիչին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը չի ընդգրկվել մարզական երկրների ցանկում’