‘Խամես Ռոդրիգես. «Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Իհարկե` Քրիստիանոն»’

1077

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը  ասել է, որ «Ոսկե գնդակ»-2014-ը կշնորհեր իր թիմակից Քրիստիանո Ռոնալդուին։

«Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Իհարկե` Քրիստիանոն։ Նա գոլեր արտադրող մեքենա է, մեծ ֆուտբոլային աստղ, սակայն, ամեն ինչից առաջ՝ գերազանց մարդ է։ Նա արժանի է «Ոսկե գնդակը» ստանալուն։ Ես էլ եմ երազում արժանանալ այդ մրցանակին»,- ասել է Խամեսը իսպանական լրատվամիջոցներին։

Նախորդ հոդվածը‘Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը պատժվել է համերգ գնալու համար’
Հաջորդ հոդվածը‘Բյուջեի քննարկմանը Տարոն Մարգարյանն ու Լիսկան բացակայում էին ‘