‘Խամես Ռոդրիգես.««Ռեալը» ինձ համար բարձրագույն մակարդակ է». (հարցազրույց) ‘

1278

Խամես Ռոդրիգեսի Վալդեբեբաս ժամանելուց ընդամենը մեկ շաբաթ անց իսպանական  AS-ը  «Radio Caracol»-ի հետ համատեղ հարցարզրույց է անցկացրել կոլումբիական  ծագող աստղի հետ: Ֆուտբոլիստ պատմում է  «աշխարհի ամենալավագույն ակումբ» տեղափոխվելու իր մանկության երազանքի, իր զգացումների ու ապրումների մասին  և  հորդորում է  Ֆլորենտին Պերեսին մտածել Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանաբար:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը կնքելուց հետո:

— Ես շատ երջանիկ եմ, քանի որ իրականացրել եմ իմ երազանքը: Հուսով եմ, որ ամեն ինչ բարեհաջող կլինի, սակայն հիմա ես շատ հուզված եմ: Անհամբեր եմ և ուզում եմ լծվել աշխատանքի: Ուզում եմ «Ռեալի» հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճել:

 — Եկեք սկսենք ամենասկզբից: Երբ երեխա էիք, սիրում էիք միշտ գնդակ խաղա՞լ…

— Արդեն մանկությունից ես ուզեցել եմ դառնալ լավագույնը. Որքան հնարավոր է շատ արդյունավետ  փոխանցումներ կատարել  և շատ գոլեր խփել: Սակայն, հիմա՝ Մադրիդում, ես ուղղակի ուզում եմ դառնալ աստղային ֆուտբոլիստներ ունեցող այս ակումբի մի մասնիկը: Ես ուղղակի ուզում եմ նրանց оգնել:

Համացանցում կան տեսահոլովակներ, որտեղ Դուք գոլ եք խփում հենց անկյունայինից

— Այո, այդպիսի բան եղել է մի քանի անգամ: Բայց ոչ հիմա, այնպես, որ հիմա դա շատ դժվարությամբ  է հաջողվում:

Երբ եք սկսել «Ռեալ»-ով հետաքրքրվել….

— Երբ ձևավորվեց Գալակտիկոսի նախագիծը՝Զիդանի, Ռոնալդոյի, Բեքհեմի մասնակցությամբ: Ես մանկությունից արդեն դիտել եմ այս ակումբի բոլոր հանդիպումները: Ես հիանում էի Զիդանով և, հետևելով նրան, փորձում էի զարգացնել իմ տեխնիկան:

Ո՞ւմ կուզեիք նմանվել:

Ես երբեք չեմ ուզեցել նմանվել ինչ-որ մեկին: Ես հիացել եմ տարբեր ֆուտբոլիստներով,սակայն երբեք չեմ ցանկացել նմանակել նրանց: Ինձ դուր էր գալիս Զիդանը, Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսը…Նրան տարբերվում էին մնացածից: Ես հիմա էլ  եմ հիանում շատ խաղացողներով:  

Էդուարդո Լարան (Կոլումբիայի 17-ից 20 տարեկան երիտասարդների ֆուտբոլի հավաքականի մարզիչը) ասել է, որ Դուք չէք  սիրում, երբ մարզումները մոտենում էին ավարտին: Դուք հաճախ կանգնեցրել եք Ձեր ընկերներին, որպեսզի երկար մնան դաշտում նույնիսկ, եթե հաջորդ оրը հանդիպում պետք տեղի ունենար:

— Այո, դա ճիշտ է: Ես միշտ ուզում էի, որքան հնարավոր է երկար մարզվել: Եթե դուք իմ մյուս մարզիչներին էլ հարցնեք, նույնը կասեն: Երբ մարզումներն ավարտվում էին, հաճախ ես մնում էի և մենակ մարզվում: Եթե այդպես չէի անում, ինձ շատ անհարմար էի զգում: Երբ դուք խաղում եք, տարբերոթյունն անմիջապես ակնհայտ է դառնում: Այդպես ես ապրում էի մինչև 11 տարեկանը, և հիմա ինչ-որ բան փոխելու իմաստ չեմ տեսնում:

Դուք բարելավել եք հարվածների որակը…

-Դա երկարատև աշխատանքի արդյունք է, որը պահանջում է ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն:

Ե՞րբ դուք իմացաք, որ Մադրիդը ձեզ հետ ուզում է պայմանգիր կնքի:

— Հենց  հասկացա, որ «Ռեալը» ուզում է ինձ ձեռք բերել, ապա արեցի ինձանից կախված ամեն բան: Շշուկներ շատ կային, բայց առանց որոշակիության: Հետո ես իմացա, որ իմ հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում: Սա մեծագույն ակումբ է, և ինձ համար ֆուտբոլում բարձրագույն մակարդակն է: Ես կարծում եմ, որ պատրաստ եմ, սակայն ինձ հանգիստ պետք է պահեմ:

 Իսկ ճի՞շտ է, որ «Ռեալը» Ձեզ հետևել է դեռևս «Պորտու»-ի ժամանակներից:

-Ճիշտ է, ակումբը  միշտ էլ ցանկացել է այնպիսի երիտասարդ խաղացողներ ձեռք բերել, որոնք առանձնանում են մյուսներից: Եվ, երբ  ֆուտբոլիստը աչք է ընկնում, նրանք կապ են հաստատում վերջինիս հետ:  «Ռեալը» հետևել է ինձ, բայցը այս գործը պաշտոնական ընթացք ստացավ Աշխարհի առաջնությունից հետո, երբ ես ինձ դրսևորեցի:  Նրանք գիտեն, թե երբ պետք է գնեն խաղացողին:Մունդիալի ընթացքում նրանք խոսում էին իմ մասին, բայց ես հանգիստ էի: Ես կենտրոնացած էի իմ հավաքականի վրա: Այդ հանգամանքը ինձ չէր ճնշում, ընդհակառակը՝  դա մեծ մոտիվացիա էր:

Երբ 16 տարեկանում հայտնվեցիք Արգենտինայում, չէի՞ք մտածում ֆուտբոլից հեռանալու մասին: Ձեզ համար դժվար ժամանակներ եղան նաև «Մոնակո»-ում…

— «Մոնակո»-ում ես խաղացի երկուսուկես ամիս: Մարզիչը կարծում էր, որ ինձ մոտ հմտություններ են պակասում: Ռանյերին շատ փորձառու մասնագետ է, և, եթե նա այդպես էր կարծում, ես պետք է հարգեի նրա կարծիքը: Երբ ես սկսեցի խաղալ, իրադրությունը սկսվեց փոխվել: Ես շատ բան սովորեցի Ֆրանսիայում, քանի որ այնտեղ ֆուտբոլը զարգացած է և նախապատվությունը տրվում է տակտիկային և ֆիզիկական պայքարին:

Ձեզ մարզել են Ֆալսիոնին, Ռանյերին, Վիլաշ-Բոաշը: Ո՞ր  մարզչից եք ավելի շատ բան սովորել:

-Նրանք բոլորն էլ մեծագույն մարզիչներ են,և ես բոլորից էլ ինչ-որ բան եմ սովորել: Ես շատ բան եմ սովորել Ֆալսիոնիից, երբ երիտսարդ էի:  Անդրեի մոտ էլ նույնպես շատ լավ. բաներ եմ տեսել:

Ի՞նչ եք կարծում, Մադրիդում որ դիրքում կխաղաք:

— Որտեղ կուզենա մարզիչը: Ես կարող եմ խաղալ աջից և ձախից, ինչպես նաև հարձակվողի դիրքում: Ես պետք է այնպես աշխատեմ, որ իմ տեղը գտնեմ ինձ շրջապատող սուպերաստղերի կողքին:

 —Դուք կարծում եք միանգամից կդառնաք հիմնական խաղացո՞ղ:

— Սկսզբից պետք է սպասել:  Բայց ես պետք նվաճեմ իմ տեղը մեկնարկային կազմում: «Ռեալ»-ում կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են արդեն երկար տարիներ, այդ իսկ պատճառով պետք է հարգանք տածեմ նրանց հանդեպ:

Ի՞նչ կասեք աջակցության այն բազմաթիվ խոսքերի մասին, որոնք սոցիալական ցանցերում ասել են Ձեզ Ձեր նոր գործընկերները:

-Ես շատ հպարտ եմ: Ինձ շատ հաճելի է, որ նրանք ինձ оգնում են, որպեսզի ինձ оտար չզգամ: Լինել այդպիսի աստղերի կողքին…Դա հիասքանչ զգացում է….

 — Եթե Դուք խաղանք տեսախաղում, ո՞ր դիրքում եք ձեզ տեսնում:

-Անկասկած. մեկնարկում:

Դուք արդեն խոսե՞լ եք Անչելոտիի հետ:

— Դեռ ոչ: Բայց հենց տեղում լինեմ, անպայման կլրացնեմ այդ բացթողումը:

Իսկ նո՞ր գործընկերների…

— Միայն Քրիստիանոյի: Ես նրա հետ մի ժամանակ շփվել եմ: Նա հիանալի տղա է և մեծագույն ֆուտբոլիստ: Վերջին անգամ մենք զրուցել ենք մինչև «Բավարիա»-ի հետ խաղը: Մենք շատ բաների մասին հասցրեցինք խոսել: Նա ինձ հաջողություն մաղթեց Աշխարհի առաջնությունում:

Ի՞նչ կասեք ձեր շնորհանդեսի մասին, որին եկել էին 45  հազար երկրպագու:

— Դա ինձ համար առանձնահատուկ оր էր: Այդպիսի բաներ միշտ չեն պատահում: Կանգնել «Սանտյագո Բեռնաբեու»-ի խոտածածկին բազմաթիվ ֆանատների ներկայությամբ… Ես դա երբեք չեմ մոռանա: Ես ուզում եմ «Ռեալի» հետ պատմություն կերտել:

Դուբ երբևիցե «Սանտյագո Բեռնաբեու»-ում եղե՞լ էիք մինչ ձեր շնորհանդեսը:

 — Ոչ, բայց միշտ ցանկացել եմ: Ես երբեք այդպիսի հնարավորություն չեմ ունեցել: Հիմա ես խաղացող եմ: Ես եկել եմ հիանալի պատմություն ունեցող մի թիմ, և ինձ վրա  կա հաղթելու ճնշումը, սակայն ես սիրում եմ հաղթել:

Նկարագրեք Մադրիդի «Ռեալը»:

— Աշխարհի լավագույն ակումբը:

«Բարսելոնա՞ն»…

— Մեծագույն ակումբ, որի խաղացոներով ես հիանում եմ: Ակնհայտորեն, ես շատ եմ հարգում այդ ակումբը:

Մինչ պաշտոնական շնորհանդեսը, քանի՞ անգամ եք արտասանել  «Hala Madrid» արտահայտությունը:

— Իմ տանը, երբ ես դիտում եմ հանդիպումները «Ռեալ»-ի մասնակցությամբ, հաճախ եմ ասում այդ արտահայտությունը: Սակայն բոլորվին այլ զգացում է, երբ դու դա ասում ես 45 հազար երկրպագուների առաջ:

Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում համար 10-ը ակումբի համար:

— Անկասկած, այն ինչ-որ մեծագույն բան է: Այն այնպիսի համար է, որի տակ դու հսկայական ճնշում ես զգում: Հուսով եմ, որ կկարողանամ այդ համարը կրել մեծ պատասխանատվությամբ:

Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր դեբյուտային գոլը «Ռեալ»-ի համար:

— Աստված կորոշի, բայց իհարկե հաղթական:

Հիմա շատ են խոսակցությունները Ֆալկաոյի մասին: Դուք տեսնո՞ւմ եք նրան որպես գործընկեր:

-Ես վստահ եմ, որ նա այստեղ լավ կխաղար: Բայց ճշմարտությունն այն է, որ ես չեմ որոշողը, թե ով պետք է գա, և ով հեռանա: Դա որոշում է նախագահը: Ռադամելն ունի այն ամենը, որպեսզի լինի այստեղ:

Լավ կլինի արդյո՞ք  Կոլումբիայի համար, որ նրա երկու կուռքերը՝ Ֆալկաոն և Խամեսը, խաղան Մադրիդի համար:

— Ես նրա հետ կողք կողքի խաղացել եմ 4 տարի: Մեր ճանապարհները բաժանվեցին, երբ Ռադամելը տեղափոխվեց  «Ատլետիկո»: Նա ունի հաղթողի մենթալիտետ, իսկ դա պետք է ակումբին: Հուսով եմ, որ մենք նորից միասին կլինենք:

 — Ձեր կարծիքով, ե՞րբ  անհրաժեշտ մարզավիճակում կլինեք, որպեսզի  իրականացնեք ձեր դեբյուտը:

-Շաբաթ оրն արդեն կսկսեմ մարզվել, և արդեն 10-12 оրից պատրաստ կլինեմ: Ամեն դեպքում ես կխաղամ այն ժամանակ, երբ հարկ կհամարի Անչելոտին:

Դուք հանգստացել եք Պունտա Կանայում (Դոմինիկյան Հանրապետություն), իսկ մինչ այդ այցելել են Ձեր ընտանիքին:  Ի՞նչ նշանակություն ունի նրանց համար դա:

— Նրանք իմ կյանքի կարևորագույն մասն են, և ես միշտ նախատեսում եմ որքան հնրավոր է ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:  Հիմա  ես շատ բարեկամներ ու ընկերներ ունեմ, մարդիկ, որ ինձ շրջապատում են, բայց, երբ իմ կյանքում դժվարին փուլ է, ընտանիքս  միշտ իմ կողքին է:

Ի՞նչ ազդեցություն է թողել ձեր մայրը՝ Պիլարը, ձեր որոշման վրա:

— Նա ինձ միշտ աջակցել է այն պահից ի վեր, երբ սկսեցի ֆուտբոլ խաղալ: Նա ինձ միշտ оգնում է:.

Իսկ ձեր կինը՝ Դանիելա՞ն:

— Այն յոթ տարիների ընթացքում, ինչ միասին ենք, նա միշտ իմ կողմից է: Երբ ես վատ եմ խաղում, оգնում է այդ վիճակից դուրս գալու: Իմ աղջնակը նույնպես շատ լավ ու սիրելի մարդուկ է:.

Երբ դաշտում գործերը վատ են, ո՞վ է ավելի շատ оգնում՝ աղջիկդ՝ Սամուելան, թե Դանիելան:

— Դանիելան, քանի որ նա գիտի, թե երբ եմ լավ կամ վատ խաղում: ես շատ եմ դա գնահատում:

Այդ դուք եք Ձեր աղջկան սովորեցրել սալսա պարը՝ «Ras Tas Tas» ( ԱԱ-2014-ի ժանանակ կոլումբիացիների պարը):

— Նա արդեն տասնչորս ամսական է և արդեն գիտի ինչպես լավ պարել…

Իսկ որտե՞ղ եք սովորել այդքան գեղեցիկ պարել:

— Գտնվելով Կուադրադոյի և Արմերոյի կողքին ուզես, թե չուզես կսովորես… Մենք լավ պարողներ շատ ունենք:

Ձեր խորթ հայրը եղել է Ձեր կարիերայի կարևոր մասը:

— Այո, նա է ինձ սովորեցրել ֆուտբոլ խաղալ, երբ ես 6 տարեկան էի: Այդ նա է ինձ տարել ֆուտբոլի դպրոց: շատ քչերը գիտեն, որ այդ մարդն է ինձ իսկապես оգնել հետաքրքրվելու ֆուտբոլով: Նա միշտ ասում էր, որ ես ունեմ այն ամենը, ինչ ուրիշները չունեն:  Նա միշտ իմ կողքին էր և ինձ оգնում էր խորհուրդներով, քանի որ նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին:

Նկարագրեք ձեր սովորական оրը:

-Երբ չեմ գնում մարզումների, ապա արթնանում են ժամը 9-ին: Եթե կա հնարավորություն, ապա ինձ երես եմ տալիս կալումբիական համեղ կերակուրներով:  Երբ հեռու ես տնից, կարոտում ես ուտելիքներին:  Իսկ ընդհանրապես, ջանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ:.

Ինչպե՞ս եք դիմանում մաքս մեդիաների ճնշումներին:

— Ճիշտ ասած, դա ինձ դուր չի գալիս: Երբ դուրս  ես գալիս տնից, ու զգում ես, որ մի քանի տեսախցիկ քեզ անընդհատ հետևում է: Չկա ավելի լավ բան, քան, երբ կարողանում ես հանգիստ քայլես փողոցով: Այս պահին ինձ դա  է պակասում: Սակայն ես պետք է հասկանամ և հաշտվեմ այդ մտքի հետ: Ի վերջո,  ես պետք է խաղամ մի ակումբում, որը միշտ ուշադրության կենտրոնում է:

Դուք արդեն որոշե՞լ եք, թե որտեղ  եք ապրելու Մադրիդում:

— Դեռ ոչ: Ես երբ գամ, կզբաղվեմ այդ հարցով: Կուզենայի ապրել մեծ տանը՝ այգիով, լողավազանով և բարբեքյուի հնարավորություններով: Ես ուզում եմ  այնպիսի վայր, որտեղ լիովին կարելի է հանգստանալ:

 — Ի՞նչ կասեք Կուադրադոյի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:

— Հույս ունեմ, որ դա տեղի կունենա: Նա հիանալի ընկեր է: Եթե նման բան տեղի ունենա, կարծում եմ, որ դա դուռ կբացի մյուս կոլումբիացիների համար: Մեր երկրից դեռ մի քանի խաղացողներ են ներկայացնում գրանդ ակումբները:

Ձեր աներձագը պայմանագիր է ստորագրել «Արսենալ»-ի հետ: Ինչ եք մտածում այդ մասին:

— Ես ոգևորված եմ: Նա շատ լավ դարպասապահ է և լավ ընկեր:Հուսով եմ, որ նրան հաջողություն է սպասվում այդպիսի մեծ ակումբում: Կարծում եմ նա այնքան լավն է, որ կարող է դառնալ առաջին համարը:.

Ի՞նչ եք կարծում, Պեկերմանը կշարունակի աշխատել հավաքականի հետ:

Մենք բոլորս մեր ներդրումը պետք է ունենանք այդ գործում, որովհետև ուզում ենք, որ նա աշխատի; Նա մեզ դեպի լավը փոխեց: Նա կարողացավ ինչ-որ նոր բան բերել թիմ: Եթե նա հեռանա, մենք շատ կտխրենք: Միաժամակ, հաջորդ մարզչին դժվար կլինի համապատասխանել այն մակարդակին, որին հասել է Պեկերմանը:

Ահա և վերջին հարցերը:  Պատրա՞ստ եք այն բանին, որ մրցաշրջանը սկսեք պահեստայինների նստարանից:

— Իհարկե: Սկզբում պետք է ինձ ցույց տամ մարզումների ժամանակ և ապացուցեմ, որ արժանի եմ  հիմնական կազմում հանդես գալու: Շատ խաղացողներ «Ռեալ»-ում միասին են 4 տարի: Ես պետք է հարգեմ նրանց հետաքրքրությունները: Ես նախընտրում եմ առաջ գնալ քայլ առ քայլ, բայց, երբ հնարավորություն եմ ստանում, այն оգտագործում եմ ամբողջությամբ:

Ի՞նչ ուղերձ կհղեք Արքայական ակումբի երկրպագուներին:

— Նրանք պետք իմանան, որ ես ինձ ամբողջովին կներդնեմ նպատակներին հասնելու համար: Ես վստահ եմ, որ նրանց աջակցությամբ մենք շատ տիտղոսներ կնվաճենք:

Նախորդ հոդվածը‘«Վախենալու» աշխատանք. Հոլիվուդի դիմահարդարման «կնքահոր» լավագույն գործերը’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն էլ է դատապարտում շփման գծում լարվածությունը ‘