‘«Խաչաղբյուր-1» և «Խաչաղբյուր-2» հէկերը կառուցվել են նախագծային շեղումներով ‘

725

«Ժառանգություն» խմբակցության ատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հէկերի խնդրին:
«Տավուշի մարզի Գետահովիտ և Ենոքավան գյուղերի բնակիչները, տարբեր ՀԿ-ների անդամների հետ միասին, բնապահպանության նախարարության առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, որը վերաբերում էր հէկի կառուցմանը: Այս համայնքների տարածքում արդեն գործում է «Խաչաղբյուր-1» հէկը, պատրաստվում է կառուցել երկրորդ՝ «Խաչաղբյուր-2»-ը: Առաջին հէկն արդեն իսկ բնապահպանական վնասներ է պատճառել, այդ մասին է վկայել նաև այդ հէկի ներկայացուցիչը: Կցանկանայի իմանալ, թե որքան է գնահատվում «Խաչաղբյուր-1» հէկի պատճառած վնասի չափ,և ինչ աշխատանքներ են իրականացվում երկրորդ հէկի կառուցման համար:

Ի պատասխան՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ երկու հէկերի հետ կապված խնդիրները ուսումնասիրվել են, առաջին հէկն արդեն շահագործվում է:
«Մեր կողմից հէկերը դեռ չեն ուսումնասիրվել, ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հետազոտությունները ավարտական փուլում են: Կասեմ, որ իսկապես տեղի են ունեցել նախագծային շեղումներ, ինչն անթույլատրելի է, այժմ սպասում ենք հանձնաժողովի վերջնական արդյունքին», — ասաց Արամ Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Կառավարությունը թաքցնում է գազի գնի աղետալի բարձրացումը’
Հաջորդ հոդվածը‘World Soccer-ը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը’