‘Խաչանովը դուրս է եկել Գալեում անցկացվող մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ’

1311

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Գալեում անցկացվող մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ:

Երկրորդ փուլում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստի մրցակիցը ճապոնացի Կեի Նիսիկորին էր: Խաչանովի մրցակիցը 2:3 հաշվի ժամանակ հրաժարվել է շարունակել հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով: Թենիսիստները կորտում անցկացրել են 35 րոպե:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մեր հայրենակիցը կմրցի Միխայել Յուժնի — Անդրեյ Ռուբլյով զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը‘Ռաֆինյա Ալկանտարան ցանկանում է կարիերան շարունակել «Արսենալ»-ում’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Կոստան ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո»’