‘
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն աննախադեպ հաջողության է հասել իր կարիերայում: Տորոնտոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում նա կասել է կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:
Մրցաշարի 1/4 եզրափակչում Խաչանովը 6:3, 6:1 հաշվով հաղթանակ է տոնել հոլանդացի Ռոբին Հասեի նկատմամբ:
«Ես գոհ եմ իմ ելույթից, բայց ոչ՝ խաղից, քանի որ միշտ կարելի է ավելի լավ գործել: Այժմ կենտրոնացած եմ հաջորդ խաղի վրա»,- խաղից հետո ասել է հայազգի թենիսիստը:
‘