‘Խաչանովը դուրս է եկել ATP-ի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ֆեդերերի հետ’

1963

‘

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հալլեում անցկացվող ATP-ի մրցաշարի կիսաեզրափակիչ: 

21-ամյա Խաչանովը 7:6, 4:6, և 6:3 հաշվով առավելության է հասել ռուս Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ: 

Հունիսի 24-ին կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպմանը նա կմրցի աշխարհի 5-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ, ով վերջերս իր կարիերայի 1100-րդ խաղային հաղթանակն էր տարել:

‘

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘El Mundo. Ռոնալդուի փաստաբանները փաստաթղթեր են կեղծել’