Խաչանովը հաղթեց Մոնտեյրոյին եւ կմրցի Ջոկովիչի հետ

426

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ATP շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7։5, 6։4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել սերբ Միոմիր Կեցմանովիչին։

Նախորդ հոդվածըԱշխարհը թևակոխել է ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության դարաշրջան
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Աշխարհում գոտեմարտ է ընթանում