Խաչանով․ Ջոկովիչի պատմությունը նման է Netflix-ի սերիալի՝ միայն live

44

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ կապված սկանդալային իրավիճակն Ավստրալիայում։

Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկվել էր, սակայն Մելբուռնի դաշնային դատարանը բավարարել էր թենիսիստի բողոքարկումը եւ թույլ էր տվել նրան մնալ Ավստրալիայում եւ մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը։

«Չեմ ցանկանում քննարկել այս թեման, քանի որ բոլոր մանրամասներին ծանոթ չեմ։ Ջոկովիչի պատմությունը նման է Netflix-ի սերիալի՝ միայն live։ Թե ինչ կանոններ է նա խախտել կամ չի խախտել՝ մենք տեղյակ չենք։

Եթե կարճ ասեմ, ապա կանոնները բոլորի համար են, պետք է հետեւել դրանց։ Բայց անիմաստ է Ջոկովիչի թեման քննարկելը։ Ինչքան մարդ՝ այդքան կարծիք»,- Խաչանովի խոսքը մեջբերում է kommersant.ru-ն։

Նովակ Ջոկովիչը ժամանել է Մելբուռն Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու համար։ Նա պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի բաց առաջնությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Ջոկովիչը 9 անգամ հաղթել է այս մրցաշարում։

Նախորդ հոդվածըԽամես Ռոդրիգեսը փրկել է Կուլիբալիի կյանքը
Հաջորդ հոդվածըԱՀԿ․ Չափազանց հաճախակի վերապատվաստումն օգտակար չէ