‘
Այսօր «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Խաչիկյանն ազատվել է պատժի լրիվ կրումով:
Հիշեցնենք, որ Խաչիկյանը կալանավորվել է 2012-ին: Դեռևս 2014թ. դեկտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վճռով Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:
Նշենք, որ ամիսներ առաջ Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր Սերժ Սարգսյանին:
‘