‘«Խաչիկ Կիրակոսյանին արգելված է երբեւէ այցելել գրողների տուն` ոչ արժանապատիվ պահվածքի եւ ակումբի անդամությունը հեղինակազրկելու պատճառով»’

2405

Այսօր Ազատության հրապարակում վեճ է տեղի ունեցել հրապարակ այցելած ու որպես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյան ներկայացած քաղաքացու ու հրապարակում գտնվող կանանցից մեկի միջև:

Այսօր Facebook-ում Դավիթ Մաթևոսյանը տարածվել է այս լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. «Կիրակոսյանը տարիներ առաջ հայտնի էր դարձել նրանով, որ Մոսկվայի «Բոլշայա Նիկիտսկայա» փողոցում գտնվող Գրողների կենտրոնական տան մուտքին փակցվել է «Խաչիկ Միսակի Կիրակոսյանին արգելված է երբեւէ այցելել գրողների տուն` ոչ արժանապատիվ պահվածքի եւ ակումբի անդամությունը հեղինակազրկելու պատճառով»: Գրառումը շարունակում է կախված լինել մինչեւ օրս»: /ArmenPress./

\"\"

Նշենք, որ ավելի վաղ Գրողների միությունից «Արմենպրեսին» հայտնել են, որ Ազատության հրապարակում միջադեպի մասնակից Խաչիկ Կիրակոսյանը ՀԳՄ անդամ չէ:

Նախորդ հոդվածը‘Նախորդ տարվա համեմատ մեկնած ուղևորների թիվը հունվար-փետրվարին ավելացել է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ’