‘Խաջիմբային առաջադրել են Աբխազիայի նախագահի պաշտոնի թեկնածու’

1856

Աբխազիայի ԿԸՀ-ն հինգշաբթի գրանցել է  նախագահի պաշտոնում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի թեկնածությունն առաջադրող նախաձեռնող խմբին, հաղորդել է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Աբխազիայի նախագահի ընտրությունները նշանակված են օգոստոսի 23-ին:

Սրանից առաջ Աբխազիայի ԿԸՀ-ն գրանցել էր նախագահի թեկնածություն առաջադրող երեք քաղաքական կուսակցությունների և յոթ նախաձեռնող խմբերի: Կուսակցությունների և նախաձեռնող խմբերի գրանցումը, ինչպես նաև թեկնածուների առաջադրումը սկսվել է հունիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 16-ը:

61-ամյա Ռաուլ Խաջիմբան Աբխազիան ղեկավարում է 2014 թվականից, երբ հաղթեց նախագահական արտահերթ ընտրություններում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ. Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախկին պաշտպանության նախարարները հարցաքննության են կանչվել’