‘Խաջիմբան հայտարարել է Աբխազիայի ընտրություններում իր հաղթանակի մասին’

748

Ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին: Նրա հիմնական մրցակից Ասլան Բժանիայի նախընտրական շտաբում հաստատել են այդ արդյունքը:

Ինչպես հաղորդել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան, «օգոստոսի 24-ին անցկացված ընտրությունների արդյունքերով ամենաշատ քվեներ ստացել է Ռաուլ Խաջիմբան՝ 50 հազար 494 քվե, ինչը կազմում է 50,57 %»: Աբխազիայի օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով հավաքում է ձայների 50 %-ը՝ պլյուս մեկ ձայն: Խաջիմբայի մերձավոր մրցակիցը՝ Աբխազիայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Բժանիան, հավաքել է ձայների 35,9 %-ը:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70%: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողանի երդմնակալությանը, հավանաբար, կմասնակցի Էդ. Նալբանդյանը. Սերժ Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ապացուցեց, որ սև կատուն իր համար արգելք չէ (տեսանյութ)’