‘
Արդյո՞ք մայիսի ութին Սերժ Սարգսյանը մասնակցելու է Մոսկվայում նախատեսված համաժողովին, որին ներկա են գտնվելու նաեւ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները: ԳԱԼԱ-ի այդ հարցին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը սենսացիոն պատասխան է տվել. նա հայտարարել է, թե Սարգսյանը ներկա կլինի, եթե աշխատանքային գրաֆիկը թույլ տա: «Եթե իրա աշխատանքային գրաֆիկը թույլ տա, ինքը կլինի»: Այսինքն հրավեր չե՞ն ուղարկել, հարցին ի պատասխան Քոչարյանն ասել է, թե երբ որ նիստ է լինում, բոլորին էլ հրավիրում են, իսկ մասնակցությունը որոշում են «նախագահները»՝ ելնելով գրաֆիկից:
‘