Խառն է տիկին դատախազը, շատ խառն է

630

Տիկին գլխավոր դատախազն օրերս Պետրոս Ղազարյանի հյուրն էր (Հ1, «Թեմա», մայիսի 5)։

Ինչպես ասում են` իր ասելիքը նախապես բարեխղճորեն էր կոնսպեկտավորել, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ էր մի բան. երիտասարդ դատախազը ոչ միայն դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է օրինապահ պաշտոնյայի հեղինակություն վաստակելու, եթե կարծում է կա՛մ ստիպված է կարծել, որ Ալեն Սիմոնյանին «դավաճան» ասողն արժանի է, որ թեւերը ոլորեն ու տանեն ոստիկանական բաժանմունք, իսկ ահա այդ «դավաճան» ասողի վրա կում անող եւ ուղիղ երեսին թքողը ոչ միայն պատժելի արարք չի գործել, այլեւ արժանի է ԱԺ նախագահի աթոռին բազմելուն եւ թքոտ բերանով աշխարհի տարբեր ծագերում Հայաստանը ներկայացնելուն։

Երեւի այս շփոթահար, չկողմնորոշված վիճակն էր նաեւ պատճառը, որ տիկին Վարդապետյանը ողջ հարցազրույցի ընթացքում լող էր տալիս գրական հայերենի ու բարբառային` էս-էդ-էն-էդքան-էստեղ-էնպես-էսօրների (74 անգամ) եւ ժարգոնային` տենց–սենցերի միջակայքում։ Մեկ` երկար տարիներ համալսարանում աշխատող դասախոսին հարիր հայերեն էր մատուցում, մեկ ասում էր` փախնել (փախչել), կարա (կարող է), մոլեխաղ (մոլախաղ), ասեցի (ասացի), խոսք է գնում (ո՞ւր է գնում` տեսնես), ութանասուն (ութսուն), իրա, մեր համար…

Ի դեպ, տիկին դատախազի լեզվական դեգերումների եւ հարցազրուցավարի անկեղծ ու անկաշկանդ անփութությամբ հայերենի հերն անիծելու «մրցույթում» Պետրոս Ղազարյանը հաստատ ավելի համակրելի էր։ Մարդը ձեւեր չի թափում` ինչ կա–կա։

Վարդան Հակոբյան

Նախորդ հոդվածըՉավուշօղլու․ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Արքայական գաղափարախոսության եւ իշխանության օրինակարգության հայեցակարգը Կիլիկյան Հայաստանում