‘Խավիեր Էռնանդեսը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել է վան Գալի պատճառով’

1152

Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Էռնանդեսը պատմել է անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» «Բայեր» տեղափոխության պատճառների մասին: Մեքսիկացին չի զղջում իր որոշման համար եւ երջանիկ է գերմանական ակումբում:

«Ես մտադիր չէի հեռանալ «Յունայթեդից», բայց ցանկանում էի դաշտ դուրս գալ եւ խաղալ: Մինչդեռ Լուի վան Գալն ասաց, թե ինձ հիմնական հարձակվող չի համարում եւ մեկ տոկոսի հավանականությամբ կհայտնվեմ հիմնական կազմում, ուստի պետք էր ինչ-որ բան փոխել: Ես տեղափոխվեցի «Բայեր»: Իմ արարքի համար չեմ զղջում, քանի որ տեսնում եմ իմ կարեւորությունն ակումբում»:

Այս մրցաշրջանում 27-ամյա մեքսիկացին գերմանական ակումբի 20 հանդիպումներում խփել է 17 գոլ:

Նախորդ հոդվածը‘Վալդանո. ««Ռեալում» մարզչի եւ խաղացոցների միջև տարաձայնություններ կան»’
Հաջորդ հոդվածը‘Լինեկեր. «Կլոպը յուրօրինակ մարզիչ է»’