‘Խափանում Երևանի մետրոպոլիտենում ‘

838

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» – «Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի կայքը: «Սասունցի Դավիթ» կայարանից մինչև «Բարեկամություն» կայարան մետրոպոլիտենը շարունակում է աշխատել սահմանված 5,5 րոպե միջակայքով: Ներկայում ընթացքի մեջ են խափանման վերացմանն ուղղված աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին (Տեսանյութ)’