‘Խելահեղ գիշեր Անգլիայում’

916

Այսպիսի բան, թերեւս, այլեևս չի կրկնվի: Համենայնդեպս, պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ ֆուտբոլային խաղի ժամանակ 12 գոլ է գրանցվում, իսկ ամբողջ հանդիպումն անցնում է սուր, արկածային, թրիլեր, դրամա ժանրով:

Անգլիական Լիգայի Գավաթի 1/8 եզրափակիչի «Ռեդինգ» — «Արսենալ» խաղի 40-րդ րոպեին «Արսենալի» երկրպագուները սկսեցին լքել տրիբունաները. իրենց թիմը 0:4 հաշվով պարտվում էր Անգլիայի Պրեմիեր լիգայի ետնապահին` «Ռեդինգին»: Այդպիսի անօգնական «Արսենալ» վաղուց չէր եղել եւ նրա երկրպագուները պարզապես փախչում էին, ավելի խայտառակ հաշվի ականատեսը չդառնալու համար:

Այն երկրպագուները, ովքեր այդպես էլ ետ չեն վերադարձել, թերեւս այս գիշեր սուիցիդի ինչ-որ դաժան եղանակով հրաժեշտ տված լինեն կյանքին: Որովհետեւ կյանքում նման բան մեկ անգամ է լինում: «Արսենալը» փրկեց խաղը, երկրորդ խաղակեսի լրացուցիչ ժամանակի լրացուցիչ ժամանակում խփելով չորրորդ գնդակը` 4:4: Լրացուցիչ ժամանակահատվածում թիմերը շարունակեցին «էքստազի» մեջ պահել երկրպագուներին` եւս չորս գնդակ խփելով: Ընդ որում, 5:5 հաշվի ժամանակ «Արսենալը» հաղթական, իսկ հետո ավելի հաղթական գնդակները նորից խփեց հանդիպման լրացուցիչ ժամանակի լրացուցիչ ժամանակում` 7:5, լոնդոնցիները հաղթում են եւ դուրս գալիս քառորդ եզրափակիչ:

Անգլիական Լիգայի Գավաթ. 1/8 եզրափակիչ

«Ռեդինգ» – «Արսենալ»՝ 5:7

Գնդակները.

«Ռեդինգ». Ռոբերտս` 12, Կոսելնի`18 (ինքնագոլ), Լեյթգերտվուդ` 20, Նոել Հանտ` 37, Պոգրեբնյակ` 116

«Արսենալ». Ուոլքոտ` 45+2, 90+6, 120, Օլիվյե Ժիրու` 64, Կոսելնի` 89, Շամախ` 103, 120+3

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետ Ժվանիայի մահվան հանգամանքները նորից կհետաքննվեն ‘
Հաջորդ հոդվածը‘Այս տարի աննախադեպ մեծ թվով մահմեդականներ են այցելել Մեքքա (Ֆոտոշարք)’