‘
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն նշել է, որ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում թիմի վրա:
«Տիտոյի տեղը շատ է զգացվում: Մենք հավատում ենք նրան եւ ցանկանում, որ նա վերադառնա: Թիմը առանց մարզիչի գտնվում է գտնվում է շատ բարդ վիճակում: Առանց Վիլանովայի, ինչպես նվագախումբը՝ առանց դիրիժորի: Բայց «Բարսան» կհաղթահարի այս վիճակը: Տիտոն Նյու-Յորքից մեզ օգնում է:
Ամենակարեւորը նրա առողջությունն է, մենք չենք ցանկանում նրա վրա ճնշում գործադրել, որ նա շուտ վերադառնա, այնպես որ կսպասենք, մինչեւ կապաքինվի»,- ասել է Պիկեն:
Հիշենենք, որ Վիլանովան այժմ բուժման կուրս է անցնում քաղցկեղածին ուռուցքը հեռացնելուց հետո:
‘