‘Խերարդ Պիկե. Մի պահ վախենում էի հավաքականի մթնոլորտի համար’

786

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Խերար Պիկեն ֆրանսիական So Foot պարբերականի հետ խոսել է իր անցած ուղու, Իսպանիայի հավաքականի և «սուպերկլասիկոների» մասին: ««Բարսելոնայի» «կանտերայում» ձևավորված ֆուտբոլիստը կատարյալ է մեր թիմում խաղալու համար, բայց կարող է խնդիրներ ունենալ մեկ այլ ակումբում»: «Ռեալ Մադրիդի» հետ հակամարտության մասին Պիկեն կարծում է, որ նրանք փոխում են պատմությունը: «Պատմականորեն՝ նրանք մեզ գերազանցում էին, բայց մենք, հիանալի խաղացողների սերնդի շնորհիվ, այժմ նրանց գերազանցում ենք: Մեր հակամարտության ամենածանր պահը այն էր, երբ Ֆիգոն լքեց մեզ և տեղափոխվեց Մադրիդ: 2011-ի «սուպերկլասիկոների» շարքից հետո ես վախենում էի հավաքականի մթնոլորտի համար, բայց մենք հասուն գտնվեցինք, ամեն ինչ կարգավորեցինք և արդյունքում՝ միասին հաղթեցինք Եվրո 2012-ը», — ասել է Պիկեն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան VS Վրաստան. Որտեղ են կեղծել ընտրությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բանկերը, աննշան ծավալով մեծացնելով կորպորատիվ վարկավորումը, շարունակում են նվազեցնել մանրածախ վարկավորման տեմպերը’