Ուզում են Դնեպրի աջ ափից տարհանել 50-60 հազար բնակիչների

444

Խերսոնի մարզի իշխանությունները մտադիր են շաբաթվա ընթացքում Դնեպրի ձախ ափ տեղափոխել առնվազն 50-60 հազար մարդու, հաղորդել է մարզի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն «Соловьев Live»-ի եթերում։

Նա պարզաբանել է, որ եթե  Ուկրաինայի զինված ուժերը կոտրեն Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշը, ապա ջուրը կհոսի Խերսոն։

«Որոշ տեղերում ջուրը կբարձրանա մեկ մետր, այնտեղից հարկավոր է արագ դուրս բերել մարդկանց։ Խերսոնն ինքը բարձրադիր է, և միայն նոր շրջանները, կղզիները, «Կորաբել» միկրոշրջանը՝ այդտեղ հնարավոր է ջուրը հիմքերի մակարդակից վեր բարձրանա, և շենքերի կայունության սպառնալիք կստեղծվի»,- ասել է Սալդոն։

«Հատուկ գործողության» շրջանում միացյալ զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովկինը հայտարարել է, որ «կիևյան ռեժիմը Խերսոնի շրջանում կարող է կիրառել պատերազմ վարելու արգելված մեթոդներ»։ Նա հավելել է, որ տվյալներ կան, որ ՈՒԶՈՒ-ն լայնածավալ հրթիռային հարված է նախապատրաստում Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշին, ինչպես նաև զանգվածային հրթիռա-հրետանային հարված՝ քաղաքին, առանց թիրախները տարբերակելու։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովայի պաշտպանության նախարարը չի բացառել զորահավաքը
Հաջորդ հոդվածըՄՕԿ-ը երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ