Խերսոնի մարզի վարչակազմը, ռուսաստանցի զինվորական բլոգերներից և լրատվամիջոցներից հետո, տեղեկացրել է փոխմարզպետ Կիրիլ Ստրեմոուսովի մահվան մասին։ Նա մահացել է տրանսպորտային պատահարից։ Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենայի վարորդը ողջ է մնացել։
«Ստրեմոուսովը զոհվել է Խերսոնի մարզի տարածքում ավտոմեքենայով ընթանալիս, որը վթարի է ենթարկվել»,- լուրը հաստատել է մարզային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստրեմոուսովին հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով։ Համապատասխան հրամանագրում նշվում է, որ Խերսոնի վարչակազմի ղեկավարի տեղակալը պարգևատրվում է «ծառայողական պարտքը կատարելու ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար»։
Փոխանցում է BBC-ն։