Խերսոնի փոխմարզպետ․ Սկսվել է տարհանումը ձախափնյա մունիցիպալետներից

167

Սկսվել է մարդկանց դուրսբերումը Խերսոնի մարզի ձախափնյա մի քանի մունիցիպալետներից, որոնք երկուշաբթի ընդգրկվել են տարհանման ընդլայնված գոտու մեջ։

Այդ մասին տեղեկացրել է տարածաշրջանի փոխմարզպետ Կիրիլ Ստրեմոուսովը։

Երկուշաբթի տարածաշրջանի մարզպետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ իշխանությունները տարհանման գոտին ընդլայնել են Դնեպրից 15 կիլոմետրով, քանի որ Ուկրաինայի ԶՈՒ-ն պատրաստվում է հրթիռակոծել Կախովկայի ՀԷկ-ը։

Հոկտեմբերի 18-ին Սալդոն հայտարարել էր, որ տարածքի աջափնյա մասի խաղաղ բնակիչները տեղափոխվում են Դնեպրի ձախ ափ՝ հեղեղման սպառնալիքի պատճառով, ինչը կարող է տեղի ունենալ, եթե ուկրաինական զինուժը հարված հասցնի Կախովկայի ՀԷԿ-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց վստահ հաղթանակով
Հաջորդ հոդվածըԿլիշաս․ Ռուսաստանում զորահավաքն ավարտելու մասին հատուկ հրամանագիր հարկավոր չէ