‘«Խիյարը թարս է աճում, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք»’

2278

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՀՀ քաղաքացու այն դիտարկմանը, թե Հայաստանում դատարանները չեն աշխատում, Սերժ Սարգսյանն արձագանքել էր՝ «Դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք»:

Սերժ Սարգսյանի տրամաբանությունն իրոք որ «սպանիչ է», եւ եթե այսպես շարունակվի, նա կարող է նաեւ ասել.

Երկրում գաղջ մթնոլորտ է, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Խիյարը թարս է աճում, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Սաշիկը փայ է մտնում, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Երկրում տնտեսական մենաշնորհներ են, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Ընտրությունները կեղծում ենք, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Երկիրը վարի եմ տվել, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Արտաքին քաղաքականությունը ձախողել եմ, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Իմ խմբակցության պատգամավորները մեկը մյուսից Գալուստ են, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Արտաքին պարտքը ավելացնում ենք, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Ոստիկանները բռնի ուժ են կիրառում ցուցարարների հանդեպ, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Ես վատ նախագահ եմ, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Ես ոչ լեգիտիմ նախագահ եմ, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Արտագաղթն ահագնացող տեմպերի ենք հասցրել, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Տնտեսությունը «վարի ենք տվել», դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Հարկայինով ձեզ խեղդում ենք, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Աղքատության թիվը ավելացրել ենք, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Միջազգային ասպարեզում իմ մասին չեն էլ հիշում, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Կոռուպցիան խեղդում է երկիրը, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

ԶԼՄ-ների մեծ մասը տվել եմ փեսայիս, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Ես միլիոնատեր եմ, շրջապատս միլիոնատեր է, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Թալանում ենք ու ավերում, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք:

Շարքը կարելի է շարունակել անվերջ, բայց դրանից Սարգսյանի ասածներում տրամաբանություն չի ավելանա: Միայն է՛լ ավելի ակնառու կդառնա, որ քաղաքացին ճիշտ էր ասում, ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ՝ սրանց:

 

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Սա մսխող բյուջե է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Հակոբ Պարոնյանը՝ գինեմոլ ու կնամոլ իմաստունը’