‘Խիստ նկատողություն` դատավոր Յուրի Բաղդասարյանին’

1078

ՀՀ արդարադատության խորհուրդը խիստ նկատողություն է հայտարարել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտից, 2013 թվականի հունվարի 18-ին տեղի է ունեցել  ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արդարադատության խորհուրդը որոշեց ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Ադբաշյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ընդունած փաստաթուղթն ուժ չունի’
Հաջորդ հոդվածը‘Տղամարդը մահացել է ապօրինի որս կատարելու ընթացքում արձակված կրակոցից’