Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 4-ին ազգային թիմը կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Հայաստանի թիմն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի ազգային հավաքականը J խմբում հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի թիմի հետ։
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով — «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Կալիսիր — «Սիլկեբորգ» (Դանիա)
Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան — «Արարատ»
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան — «Արարատ»
Կիսապատշպաններ
Հենրիխ Մխիթարյան — «Ռոմա» (Իտալիա)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան — «Արարատ»
Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան — «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»