Խոակին Կապառոս․ Առաջիկա 24 ժամն ամենակարեւոր փուլը կլինի

514

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է Ազգերի լիգայի երրորդ տուրում Ուկրաինայի հետ դիմակայության մասին։ 

«Դեռ վերականգնման գործաընթացի մեջ ենք։ Առաջիկա 24 ժամն ամենակարեւոր փուլը կլինի ֆուտբոլիստների վերականգնման համար։ Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է, հիմա կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա։

Չեմ կարծում, որ մրցավայրը մեծ ազդեցություն կունենա խաղի արդյունքի վրա։ Ուկրաինան ցույց տվեց, որ չեզոք դաշտում էլ կարող է լավ խաղալ Շոտլանդիայի եւ Իռլանդիայի թիմերի դեմ՝ հաղթելով նրանց։

Ուկրաինան շատ մոտիվացված է, տաղանդավոր եւ բարձր որակի խաղացողներով թիմ է, սակայն մենք վստահում ենք մեր ուժերին եւ հույս ունենք, որ լավ խաղ կանցկացնենք։

Ազգերի լիգայի C եւ B լիգաների միջեւ տարբերությունը շատ մեծ է»,- նշել է Կապառոսը նախախաղային ասուլիսում։

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Նախորդ հոդվածըԱմբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը հոգեկան հիվանդ է
Հաջորդ հոդվածը«Միլանը» կգնի «Ռոմայի» խաղացողի տրանսֆերը