Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում խոսել է Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան — Իռլանդիա հանդիպումից իր սպասելիքների մասին։
«Երբ մենք C խմբից բարձրացանք B, մեզ համար շատ ոգեւորիչ էր: Այս ամենը հիմար մարդիկ չենք հորինել, եւ մենք գիտակցում ենք այս խմբում հանդես գալու բարդությունը: Մենք հավատում ենք մեր ուժերին, կփորձենք լավ խաղ ցուցադրել մոտակա հանդիպմանը եւ լինել համապատասխան բարձրության վրա: Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք եւ ամենաբարձր մակարդակի վրա մրցակցելու ենք:
Թիմը շատ մոտիվացված է եւ դա երեւում է մարզումների ժամանակ: Շատ հեշտ է այս կոլետիվին մոտիվացնել, որվհետեւ նրանք նվիրված են իրենց թիմին, իրենց երկրին: Մենք պետք է խաղից խաղ առաջնորդվենք: Պետք է շատ մեծ խանդավառությամբ եւ սպասելիքներով մոտենանք այս խաղին, իհարկե, հաշվի առնելով, վաղվա մրցակցին, որը շատ բարձր մակարդակով խաղացողներ ունի իր թիմում:
Չեմ ուզում, որ հիշեցնեն Նորվեգիայի հետ խաղը, որը ծանր հարված էր բոլորիս համար: Մենք կփորձեն առաջխաղացում ունենալ այդ պարտությունից հետո: Հուսանք, որ այս պարտությունը կծառայի նրան, որ մեր թիմն ավելի մեծ աճ գրանցի:
Մեր հայտացուցակում կարող էին լինել բոլոր այն ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս մեր առաջնությունում: Ցանկանում ենք այս խաղերում ունենալ մեզ ցանկալի խաղային որակները:Ունենք 4 հարձակվող: Մեր ցուցակը վատը չէ, սակայն միշտ էլ կարելի է քննարկել: Սա խոսում է այն մասին, որ մարզասերները եւ լրագրողները միշտ քննարկում են եւ խոսում են մեր հայտացուցակի մասին:
Մեր ցուցակը կազմելիս հաշվի ենք առնում վաղվա հանդիպումը: Մեզ հետաքրքիր է խաղը: Դուք խոսում եք հայտացուցակից, բայց մեզ հետաքրքրում է վաղվա խաղը: Մենք որպես մարզիչներ պարտավոր ենք տեղեկանալ «Փյունիկից» ֆուտբոլիստի վերաբերյալ, մասնավորապես Ստանիսլավ Բուչնեւի: Նա վաղուց ուներ այդ վնասվածքը, բայց նա շատ լավ պատրաստվում է: Այժմ նրա ֆիզպատրաստությունն ավելի լավ վիճակում է քան նախորդ հավաքների ժամանակ:
Մենք նկատում ենք բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են լինել Հայաստանի հավաքականում:
Իռլանդիայի հավաքականը լավ թիմ է: Շատ բարձրակարգ թիմերում են հանդես գալիս B լիգայում: Նրանց հարգում ենք, սակայն մենք էլ ունենք մեր ֆուտբոլային առաքելությունը: Նման թիմերի դեմ մենք պետք է գրագետ թիմային խաղ ցուցադրենք: Մեզ համար ճոխություն է հանդես գալ B կատեգորիայում: Պետք է հաճույք ստանանք այս խաղերից: Հանդիպումները ցույց կտան, թե ինչերի կարող ենք հասնել: Ինչ վերաբերում է խանդավառությանը, մրցակիցները մեզ չեն գերազանցի, մինիմում հավասար կլինեն: 10 օրվա ընթացքում չորս հանդիպում անցակցնելը բառացիորեն բարբարոսություն է: Սպասենք արդյունքներին:
Նման մրցաշարում առաջին հանդիպումը սեփական խաղադաշտում շատ կարեւոր է, բայց անկախ այս հանդիպումից մենք եւս երեք հանդիպում անցկացնենք: Քայլ քայլ պետք է առաջ շարժվենք: Վաղվա հանդիպմանը պետք է խաղալ հնարավորինս ուշադիր, հետո նոր մտածենք հաջորդ խաղերի մասին:
Կտեսնենք վաղը, մեծ սպասելիքներով ենք մոտենում այս հանդիպմանը, վաղվա հանդիպումը ցույց կտա, թե ինչ տակտիկայով ենք շարունակելու խաղալ:
Իմ հնարավոր հրաժարականի մասով՝ գոյություն ունի պայմանագիր, որը դեռ ուժի մեջ է: Պետք է հարգել այդ պայմանագիրը: Իմ երկրում սովոր են հարգել պայմանագիրը, չգիտեմ՝ այստեղ ինչպես է:
Մենք անհամբեր սպասում ենք վաղվա խաղին, կփորձենք հաճույք ստանալ Բ լիգայում խաղալով, քանի որ առաջին անգամ է պատմության մեջ ազգային հավաքականը խաղում Բ լիգայում: Կփորձենք առավելագույնն անել եւ ուրախություն պարգեւել մեր երկրպագուներին»,- ասաց Խոակին Կապառոսը:
Հայաստան — Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։