‘
Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ դադարեցնում է Հետաքննությունների կառավարման կենտրոնի ֆինանսավորումը և աշխատանքից ազատում նախագծի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոնյախինին:
Ինչպես նշվում է Խոդորկովսկու հայտարարության մեջ, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ սպանվեցին լրագրող Օրհան Ջեմալը, ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը և օպերատոր Կիրիլ Ռադչենկոն, հետաքննության նախապատրաստման ընթացքում թույլ են տրվել սխալներ:
«Նույնիսկ մասնակի պատասխանատվությունն այս պարագայում չափազանց մեծ է»,- ասվում է Խոդորկովսկու հայտարարությունում:
Ներկայումս նրա կողմից կազմավորված հետաքննչական խումբը փորձում է պարզել լրագրողների սպանության բոլոր հանգամանքները: «Կրկնում եմ, ես չեմ խուսափում այդ սպանությունների պատասխանատվությունից, դա իմ ցավն է նաև: Ես եմ միջոցներ հատկացրել այդ նախագծին, ուրեմն՝ տեղի ունեցածը ինձ էլ է վերաբերում»,- ասվում է հայտարարության մեջ:
Փոխանցում է BBC-ն:
‘