‘Խոդորկովսկին Պուտինին թշնամի չի համարում’

1151

Դեկտեմբերի 18-ին կայացած մեծ մամլո ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Խոդորկովսկին կարող է զբաղվել քաղաքականությամբ և իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում՝ ինչպես Ռուսաստանի մյուս բոլոր քաղաքացիները: Նա նաև ասել է, որ որոշել է ներում շնորհել ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարին՝ մարդասիրական նկատառումներով, այդ թվում՝ նրա մոր հիվանդության պատճառով:

Այդ առնչությամբ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին իր Twitter-ում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին  համարում է ոչ թե իր անձնական թշնամին, այլ ընդամենը քաղաքական ընդդիմախոսը: «Թույլ է տվել հրաժեշտ տալ մորս: Դա ճիշտ է: Ընտանիքիս թույլ չի տվել ձեռք տալ՝ նույնպես ճիշտ է: Դրա համար էլ քաղաքական ընդդիմախոսս է, այլ ոչ թե թշնամիս: Թող արմատականները հայհոյեն ինձ…»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միշել Օբաման պատմել է ամուսնու հանդեպ ռասիստական դրսևորումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Խելագար Մաքը՝ «Ֆրանկենշտեյնի նման սպիներով ծածկված» սենատորը’