‘Խոդորկովսկի. Իմ պարտքն է օգնել մյուս քաղբանտարկյալներին’

697

ՅՈՒԿՕՍ ընկերության՝ անցյալ ուրբաթ կալանավայրից դուրս եկած նախկին ղեկավար Միախայիլ Խոդորկովսկին առաջին մամլո ասուլիսն է տվել: Խոդորկովսկին հայտարարել է, թե դեռ չի որոշել՝ ինչով է զբաղվելու, սակայն խոստացել է օգնել քաղբանտարկյալներին Ռուսաստանում և աշխարհում: «Ես խնդրում եմ ինձ ընդունել որպես խորհրդանիշ այն բանի, որ քաղաքացիական հասարակության ջանքերը կարող են ազատություն բերել նույնիսկ այն մարդկանց, որոնց ազատագրումը ոչ ոք չէր էլ ենթադրում: Մենք պարզապես պետք է շարունակենք աշխատել, որպեսզի Ռուսաստանում և առհասարակ՝ աշխարհի մյուս երկրներում նույնպես քաղբանտարկյալներ չլինեն:Համենայն դեպս՝ ես այդ ուղղությամբ կանեմ ինձնից կախված ամեն ինչ»,-Գերմանիայի մայրաքաղաքի Բեռլինի պատի թանգարանում կայացած մամլո ասուլիսդում հայտարարել է Խոդորկովսկին:

Խոդորկովսկին նաև նշել է, որ առայժմ մտադիր չէ վերադառնալ Ռուսաստան, թեև Պուտինի մամլո քարտուղարը նախօրեին հայտարարել էր, որ ոչ ոք նրան չի խանգարում վերադառնալ հայրենիք: Նա նաև նշել է, որ առայժմ չի ուզում զբաղվել ո՛չ բիզնեսով, ո՛չ էլ քաղաքականությամբ, ո՛չ էլ պայքարել ՅՈՒԿՕՍ-ի ակտիվների համար: Բայց  նաև հավելել է, որ անձնական ատելություն չի տածում Պուտինի հանդեպ, թեև գիտի, որ թե՛ իր ազատազրկումը և թե՛ ազատ արձակումը ամբողջությամբ կախված էին մեկ մարդուց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Յոհանեսբուրգի օդանավակայանում ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Կոռուպցիոն սկանդալին մասնակից նախարարը մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակը’