‘Խոզի մսի 20 փորձանմուշից 6-ի դեպքում կենդանին սատկած է եղել. Գյուղատնտեսության նախարար’

996

Սատկած խոզի մսի վաճառքը շուկայում սահմանված կարգի խախտում էր, որովհետև ցանկացած մսամթերք վաճառքի հանվելուց առաջ պետք է փորձաքննություն անցնի, ապա նոր իրացվի շուկայում: Սակայն լինում են դեպքեր, երբ վաճառողները միսը ձեռք են բերում առանց փորձաքննության, իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունը բոլոր վաճառակետերում հսկողություն իրականացնելու հնարավորություն չունի: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` խոսելով երեկ արձանագրված այն դեպքի մասին, երբ շուկայում սատկած խոզի միս էր վաճառվել:

«Սատկած խոզի մսի խնդրով ահազանգ է եղել ոստիկանություն: Ոստիկանները հետո դիմել են Սննդի անվտանգության պետական ծառայություն, որպեսզի վերջինը փորձանմուշ վերցնի և եզրակացություն տա: Փորձանմուշ վերցվել է 20 տեղից և պարզվել է, որ 6 նմուշների դեպքում կենդանիները սատկած են եղել: Հիմա այդ գործը գտնվում է Քննչական մարմնում, և նրանք են հսկողություն իրականացնելու ու եզրակացություն տալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարապետյանը:

Դեկտեմբերի 23-ին Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքից կատարվել է նմուշառում, իսկ սննդի համար ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է:

Նախորդ հոդվածը‘Միջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են անհրաժեշտ ճանապարհային նշաններ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը ‘