Խամենեին ցույցերի պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա

168

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին պնդում է, որ անկարգությունները երկրում ծրագրել են ԱՄՆ-ը և Իսրայելը։ Նրա կարծիքով՝ այդ երկրները գլխավոր խնդիրը տեսնում են «ուժեղ ու անկախ Իրանի և նրա առաջընթացի մեջ»։ Խամենեին այդ թեման բարձրացրել է հոկտեմբերի 3-ին, ռազմական բուհերի ուսանողների ավարտական արարողության ընթացքում։ Նա համոզմունք է հայտնել, որ անկարգությունները «ծրագրված» են եղել, իսկ բարքերի ոստիկանության ձերբակալած 22-ամյա Մահսա Ամինիի մահն ընդամենը առիթ է հանդիսացել։

«Ես հստակ հայտարարում եմ, որ այդ անկարգությունները և անկայունությունը ծրագրել է Ամերիկայի և բռնապետական ու կեղծ սիոնիստական ռեժիմը, իսկ նրանց ծառայողները և որոշ ուխտադրուժ իրանցիներ արտասահմանում օգնել են նրանց»,- Իրանի հոգևոր առաջնորդի խոսքն է մեջբերել Tasnim-ը։

Խոսելով ցույցերի ենթադրյալ կազմակերպիչների դրդապատճառների մասին՝ այաթոլլան հայտարարել է, թե նրանք «զգում են, որ Իրանը հզոր իշխանության է հասնում, և չեն կարող դա հանդուրժել»։ Խամենեի կարծիքով՝ ցույցերին «շատ քիչ» մարդ է մասնակցում, և նրանցից շատերին նա համարում է «երեսպաշտներ, անջատականներ, մոնարխիստներ», որոնք պետք է դատապարտվեն։

Փոխանցում է kommersant-ը։

Նախորդ հոդվածըԱշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը
Հաջորդ հոդվածըԶորակոչվածների երեխաները մանկապարտեզ կընդունվեն արտահերթ