‘Խոշորագույն ադամանդի գնորդն անվճարունակ է ‘

1040

Աշխարհի ամենաթանկարժեք քարի՝ Pink Star վարդագույն ադամանդի գնորդը չի կարողացել վճարել գնված ապրանքի համար՝ հայտնում է Bloomberg-ը:

Ադամանդը Sotheby’s տան աճուրդի ժամանակ վաճառվել էր 76.3 մլն շվեյցարական ֆրանկով (83 մլն ԱՄՆ դոլար), անցած տարվա նոյեմբերին: Այն մասին, որ գնորդը անվճարունակ է՝ Sotheby’s-ի ներկայացուցիչները հայտարարել են այս տարվա փետրվարին:

«Մենք գնորդի հետ քննարկում ենք իրավիճակի այլընտրանքային հանգուցալուծման հնարավորությունները»,- հայտարարել է  Sotheby’s-ի ֆինանսական գծով տնօրեն Պատրիկ ՄըքՔլայմոնթը: Գնորդը ցանկացել է անհայտ մնալ:

Pink Star-ը («Վարդագույն աստղ») առկա վարդագույն ադամանդներից ամենամեծն է եւ մաքուր ադամանդ է: Քարը առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2003 թվականին: 2007-ից այս անգին քարը գտնվում էր անհատական հավաքածուի մեջ: 59.6 կարատանոց ադամանդի նախնական գինը 60 մլն դոլար է: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Պետդեպ. Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել ԼՂ-ի մեծ մասը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը’