‘Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 զոհ, 3 վիրավոր’

761

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 08:00-ի սահմաններում Քաղցրաշեն-Այգեզառ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են Վազ 2106 մակնիշի 13 V V 991 համարանիշի և Volkswagen Bora մակնիշի 99 ՏM 899 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մահացել են, 3 հոգի էլ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Մահացածները կանայք են, ովքեր մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Ստեփանակերտում՝ «Ո՛չ 100 դրամին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում են ոչ իշխանական ուժերի մարզային հանրահավաքները ‘