‘Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. մահածացին և 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, ոստիկաններն ու փրկարարները’

1050

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Նորաշեն գյուղի վարչական շրջանում, բախվել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 44-ամյա Գարեգին Բաբայանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ՍV 573 և Մարտունի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վահագն Մխիթարյանի վարած «Կամազ» մակնիշի 402 ՍՏ 16 համարանիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածին և վիրավորներին «Օպել Վեկտրա»-ի միջից դուրս են բերել գյուղացիները, ոստիկաններն ու Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: 

Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել այն, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Կամազ»-ին: 
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունն ու բնակության վայրը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը ԵՄ-ից կստանա լրացուցիչ 20 միլիոն եվրո ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն մտադիր է գերազանցել Ռաուլի ռեկորդը’