‘Խոշոր ավտովթար Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկում. կա զոհ’

1474

Հունիսի 14-ին, ժամը 02.55-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 և «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 1991 թ. ծնված Ս. Մ.-ին, 1992 թ. ծնված Տ. Զ.-ին և 1992 թ. ծնված Գ. Խ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

Նախորդ հոդվածը‘Իրաքի իշխանությունները մասամբ արգելափակել են սոցցանցերի հասանելիությունը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է’