‘Խոշոր ավտովթար Նոր Նորքում. մահացածների ինքնությունը դեռեւս հայտնի չէ’

1310

Այսօր՝ փետրվարի 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում Մեծ Անիվ խանութի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: Մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս բերելու համար ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները, հրշեջ փրկարարների հետ, 2 ժամից ավելի հատուկ տեխնիկայի գործադրմամբ են կարողացել դուրս բերել:

Օպերատիվ քննչական խումբը ավտոմեքենայում հայտնաբերել է Երևան քաղաքի Մոլդովական 29/4 շենքի բնակիչ 41-ամյա Արթուր Բալաբեկյանի անվամբ անձնագիր և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ 36-ամյա Հարություն Սարգսյանի անվամբ նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Փաստի առթիվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևկության և տրասնսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի և մահացած ուղևորների ինքնությունը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’