‘Խոշոր ավտովթար Սիսիան-Նորավան ավտոճանապարհին. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ‘

1361

Այսօր, ժամը 11.07-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գորիս 207-րդ կմ-ին՝ Նորավան գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 22ՕՍ195 պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 34AR060 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ.«Ռուսաստանի և Իսրայելի ֆուտբոլային ակումբները չպետք է մասնակցեն Չեմպիոնների լիգայի մրցաշարին» ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի եւ Ուելսի իշխանությունները զգուշացնում են «ուրախացնող գազի» վնասակար ազդեցության մասին’