‘
Հունիսի 26-ին, ժամը 23.45-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` 16-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1979թ. ծնված Տ.Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 34SC760 պետհամարանիշի և 1976թ. ծնված Ա.Գ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 33OO314 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ.Հ.-ն տեղում զոհվել է, իսկ Ա.Գ.-ն փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները զոհվածին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել են ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:
‘