‘Խոշոր հրդեհ Գյումրիում. Այրվում է քաղաքի տնային կառավարչության շենքը’

804

Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիում: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, այս պահին այրվում է Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցում տեղակայված տնային կառավարչության շենքը, որը համակարգում էր քաղաքի բոլոր համատիրությունների աշխատանքը: Հրդեհը գրանցվել է ժամը 15-ի սահմաններում՝ աշխատանքային ժամին: Սակայն տնային կառավարչության աշխատակիցները ԳԱԼԱ-ի լրագրողին պատմել են, որ իրենք տեղյակ չեն եղել եւ չեն էլ հասկացել, անգամ պատկերացում չունեն` ինչպես կամ ինչից կարող էր հրդեհ առաջանալ: Հրդեհը սկսվել է տնակներում եւ պահեստներում, որտեղ գտնվում են նաեւ Գյումրու համատիրություններին պատկանող սարքավորումները եւ գույքը:

Հրդեհը հանգցնելու համար միանգամից մի քանի հրշեջ-փրկարար ջոկատներ են ժամանել դեպքի վայր, սակայն հրդեհը հանգցնել չի հաջողվում, որովհետեւ կրակը բավականին արագ է տարածվում: Այս պահին հրդեհը տարածվել եւ ընդգրկել է նաեւ հարեւան սեփական տների կտուրները:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը Արարատի քաղաքապետի ընտրություններում կաջակցի ԲՀԿ-ի թեկնածուին’
Հաջորդ հոդվածը‘Հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է մահացել’