‘Խոշոր հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում’

772

Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող շինության տանիքում:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ չորս մարտական հաշվարկներ: Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ արագ արձագանքման խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Այնուհետեւ ժամանել են լրացուցիչ ուժեր` ավտոսանդուղքով և ջրատարերով:

Ըստ աղբյուրի, նշված շենքի տանիքը փայտից է, և եթե տարածքում հսկողություն կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցը չնկատեր կրակը ու ժամանակին չտեղեկացներ դրա մասին,  հնարավոր է՝ կրակը տարածվեր հարևանությամբ գտնվող շինությունների ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, զոհեր և վիրավորներ չկան: Նշված տարածքում վարձակալական հիմունքներով գործում է տպարան, հանքային ջրերի գործարանի ավտոբազա, հացի փուռ և այլ ընկերություններ: 

Նախորդ հոդվածը‘Կանադական հյուրանոցում 40 վիշապօձեր են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ս.Օհանյան. Իհարկե, սպառազինումը որոշակիորեն մտահոգիչ է մեզ համար ‘